10226 դիտում

Մայիսի 19-ին Ավագյանը կմենամարտի WBC International Silver գոտու համար


Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 19-ին իսպանական Էլչե քաղաքում կայանալու է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո:

WBC International Silver գոտու համար մենամարտում հանդիպելու են Արամ Ավագյանն ու մեքսիկացի Էմմանուել Լոպեսը:

Հայ բռնցքամարտիկը նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում նշել է 2016 թվականի դեկտեմբերին ու 6-ռաունդանոց մենամարտում հաղթել բելառուս Անդրեյ Նուրչինսկուն:

Ավագյանն արդեն 7 մենամարտ ունի գրանցած ու բոլորում էլ առավելության է հասել մրցակիցների նկատմամբ:

28-ամյա Լոպեսն ավելի փորձառու է, նա 37 հանդիպում է անցկացրել ու 28 հաղթանակ տարել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին