9291 դիտում

Վանես Մարտիրոսյան. Գոլովկինի պես հզոր մրցակցի երբեք չեմ հանդիպել


Լուսանկարը` Primal Fight League


Վանես Մարտիրոսյանը խոստովանել է, որ WBA, WBC եւ IBF վարկածներով Աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի պես մրցակից երբեք չի ունեցել:

«Կարծես ինձ գնացք լինի հարվածած: Ես ոչ թե ի նկատի ունեմ մեկ հարվածը, այլ ամբողջ հարձակումը: Դրանք ամենածանր հարվածներն են, որոնք ես երբեւէ ստացել եմ: Խոստովանում եմ, որ Գոլովկինի պես հզոր մրցակցի երբեք չեմ հանդիպել»,-ասել է Մարտիրոսյանը:

Կալիֆորնիայում կայացած մենամարտի ժամանակ Գոլովկինը տոնել է իր 38-րդ հանղթանակը, որոնցից 34-ը՝ նոկաուտով: Նա Մարտիրոսյանին նոկաուտի էր ենթարկել 2-րդ ռաունդում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին