Ապրիլ 20, 2024
8056 դիտում

Վանես Մարտիրոսյանը չի վախենում Գենադի Գոլովկինից


Լուսանկարը` Facebook


Վանես Մարտիրոսյանը հայտարարել է, որ չի վախենում մայիսի 5-ին Լաս Վեգասում անպարտելի Գենադի Գոլովկինի դեմ կայանալիք մենամարտից:

«Շատերը նրան զիջել են դեռ հանդիպումից առաջ, քանի որ վախեցել են նրա ուժից: Հենց ռինգ էին մտնում, արդեն պարտված էին: Պաշտպանվում էին ու ոչինչ չէին անում, նրանք նոկաուտից էին խուսափում, բայց ենթարկվում էին դրան»,- Մարտիրոսյանի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը:

Նրա խոսքով, ինքը բացառություն է ու նմանատիպ ապրումներ չունի, Մարտիրոսյանը հավատացած է, որ ռինգում անվախ է լինելու ու իր գործն է անելու:

«Պատրաստվում եմ ուրախանալ ու տեսնել, թե Գոլովկինն ինչ է իրենից ներկայացնում, ես երբեք չեմ վախեցել մրցակիցներից ու չեմ հրաժարվել մենամարտերից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին