Ապրիլ 24, 2024
4427 դիտում

Այսօր կեսգիշերին կայանալու է Արթուր Աբրահամ-Պատրիկ Նիլսեն մենամարտը


Լուսանկարը` Facebook


Արթուր Աբրահամն այսօր մենամարտելու է դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի հետ: Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում:

Նախօրեին բռնցքամարտիկները կշռվել են, երկուսի քաշն էլ նույնն է եղել`76,2 կգ:

 

Մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար ու նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի Աշխարհի չեմպիոնի կոչման համար:

 

Աբրահամ. Ինձ համար շատ կարեւոր է վերադարձնել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը, այդ պատճառով էլ ապրիլի 28-ի մենամարտը մեկ քայլ է դեպի այդ նպատակը:

 

Նիլսեն. Ավետիքը կարող է փոխել իր անունը, բայց ոչ ծագումը: Նա պետք է ներկայացներ իր երկիրը, ինչն, անկասկած, կստիպեր մարդկանց հպարտանալ իրենով: Մրցակիցս ուժեղ է, բայց միեւնույն է փորձելու եմ  կոտրել նրան:

 

Աբրահամ-Նիլսեն դիմակայությունը մեկնարկելու է այսօր կեսգիշերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին