Ապրիլ 25, 2024
9291 դիտում

Պատրիկ Նիլսեն. Ավետիքը կարող է փոխել իր անունը, բայց ոչ ծագումը


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Boxen1.com


Ապրիլի 28-ին կայանալիք մենամարտում Արթուր Աբրահամի մրցակից Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենը նշել է, որ հաղթելու է հայ բռնցքամարտիկին:

Դանիացին ընդգծել է, որ նախապատրաստական շրջանը համարյա հիանալի է անցկացրել ու իրեն շատ լավ է զգում: Նա շատ է մարզվել ու լավ սպարինգներ անցկացրել, որոնք տեւել են մոտ 130 ռաունդ: Հիմա հանգստանում է ու հետեւում քաշին:

«Ուրախ եմ, որ մենամարտը կայանալու է Գերմանիայում: Կարիերայիս սկզբում ես որոշ ժամանակ նույնիսկ ապրել եմ Բեռլինում: Կարծում եմ առավելություն ունեմ այս պարագայում, քանի որ Դանիան Գերմանիային ավելի մոտ է, քան Հայաստանը: Ավետիքը կարող է փոխել իր անունը, բայց ոչ ծագումը: Նա պետք է ներկայացներ իր երկիրը, ինչն, անկասկած, կստիպեր մարդկանց հպարտանալ իրենով»,- boxen1.com-ին տված հարցազրույցում ասել է Նիլսենը:

Նա գովել է Աբրահամին ու նշել, որ ուժեղ մրցակցի է հանդիպելու, բայց միեւնույն է փորձելու է նրան կոտրել:

Մենամարտն անցկացվելու է Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում: Հաղթողը կդառնա վարկանշային աղյուսակի առաջատար ու նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի Աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին