Ապրիլ 26, 2024
4228 դիտում

Սոֆիայում հայերից պայքարը շարունակում է մեկ հոգի


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայ բռնցքամարտիկներից, ովքեր ելույթ են ունենում «Ստրանջայի» մրցաշարում, երեկ հաղթանակ է տարել միայն մեկը:

+91 կգ քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյանը 4:0 հաշվով առավելության է հասել Անդրեյ Հորոդեցկու (Ուկրաինա) նկատմամբ ու դուրս եկել հաջորդ փուլ:

 

Այսօր կայանալու է կիսաեզրափակիչ մենամարտը: Հովհաննիսյանի մրցակիցը լինելու է Չինաստանը ներկայացնող Ահեմաիտի Մաիմաիտին:

 

Վահե Բադալյանը (52 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ) եւ Հրայր Շահվերդյանը (60 կգ) պարտություններ են կրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին