8109 դիտում

Արթուր Աբրահամը կրկին ռինգ կվերադառնա ապրիլին



Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատրաստվում է կրկին ռինգ վերադառնալ:

Նա նախատեսում է մենամարտ անցկացնել ապրիլին, սակայն մրցակցի անունը դեռ հայտնի չէ:

Դա պրոֆեսիոնալ ռինգում Աբրահամի 53-րդ մենամարտը կլինի: Նա 46 հաղթանակ է տարել ու 6 պարտություն գրանցել իր հաշվին:

Վերջին անգամ բռնցքամարտիկը հուլիսի 15-ին IBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար պայքարում զիջել է Քրիս Յուբենկ կրտսերին: 2-րդ միջին քաշային կարգում տեղի ունեցած մենամարտում Յուբենկը հաղթել էր 120:108, 118:110 ու 118:110 հաշվով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին