5155 դիտում

Հայտնի են բռնցքամարտի երիտասարդական առաջնության հաղթողները


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ Երեւանում ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որում հանդես են եկել ավելի քան 100 մարզիկներ:

Առաջնության արդյունքներով ձեւավորվելու է հավաքականի կազմը, որն էլ նախապատրաստվելու է առաջիկա մրցաշարերին:

 

Իրենց քաշային կարգերում հավասարը չեն ունեցել Սեյրան Եղիկյանը (49 կգ),   Արթուր Բազեյանը (52 կգ), Արթուր Շախպազյանը (56 կգ), Արմեն Ալոյանը (60 կգ), Բենիկ Նիկողոսյանը (64 կգ):

 

Առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել նաեւ Վախթանգ Հարությունյանը (69 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Մանուկ Խաչատրյանը (91 կգ) եւ Արման Մնացականյանը (+91 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին