9577 դիտում

Մարտիրոսյանն ուզում է Մացեյ Սուլեցկու հետ մենամարտել Լեհաստանում


Լուսանկարը` allboxing.ru


Օրեր առաջ WBC-ն որոշել է, որ առաջին միջին քաշային կարգում Աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդի մենամարտում կհանդիպեն Վանես Մարտիրոսյանն ու լեհ Մացեյ Սուլեցկին:

Այդ մենամարտի հաղթողը հանդիպելու է WBC-ի չեմպիոն Ջերմալ Չառլոյի հետ: 

Սակայն Մարտիրոսյանն ու Սուլեցկին չեն կարողանում որոշել մենամարտի անցկացման վայրը: Ինչպես հայտնում է Eurosport-ը, ամերիկյան հեռուստաընկերությունները դեռ ցանկություն չեն հայտնել այն հեռարձակելու:

«Ես ուզում եմ մենամարտել Լեհաստանում, բայց կարո՞ղ է Լեհաստանն իրեն դա թույլ տալ», -ասել է Մարտիրոսյանը, ով վերջին անգամ 2016-ի մայիսի 21-ին է մենամարտ անցկացրել: Նա պարտվել է Էրիսլենդի Լարային:

Մինչդեռ Սուլեցկին WBC-ի ցանկում առաջադիմել է 2017-ի հոկտեմբերին Ջեք Կուլկային հաղթելու շնորհիվ: Ընդհանուր առմամբ 2017-ին նա 3 մենամարտ է անցկացրել ու բոլորում էլ առավելության հասել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին