Ապրիլ 19, 2024
exclusive
15540 դիտում

Բռնցքամարտիկները տարին սկսել են ծաղկաձորյան հավաքով


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի ընտրանին տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Ծաղկաձորում:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն ասել է, որ մարզումները նախատեսված են մինչեւ հունվարի 23-ը:

«Հիմա թիմում կա 22 բռնցքամարտիկ: Տարին նոր ենք սկսում, կամաց-կամաց տղաները ձեռք կբերեն ցանկալի մարզավիճակ»,-ասել է Թորոսյանը:

Այս տարի բռնցքամարտի Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չեն լինելու: Ըստ Թորոսյանի՝ իրենք բացը կլրացնեն միջազգային մրցաշարերի մասնակցելով: Նախատեսվում է համագործակցություն Վրաստանի թիմի հետ, իսկ մյուս ծրագրերը կհստակեցվեն այս հավաքից հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին