Ապրիլ 20, 2024
30889 դիտում

Թորոսյան. 2017-ը արդյունավետ է եղել հայկական բռնցքամարտի համար


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը համարում է, որ 2017 թվականը բավականին արդյունավետ է եղել, նվաճումներ են արձանագրվել սիրողական ու պրոֆեսիոնալ ռինգերում:

Հովհաննես Բաչկովն Եվրոպայի չեմպիոն է դարձել, իսկ Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճել: Արթուր Հովհաննիսյանն ու Նարեկ Մանասյանն էլ Մ-23 տ. ԵԱ-ում են 3-րդ տեղը գրավել:

«Այս տարվա ապրիլից մեր 3 բռնցքամարտիկները՝ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը հանդես են եկել պրոֆեսիոնալ ռինգում: Միասին նրանք 17 մենամարտ են անցկացրել ու բոլորում էլ հաղթանակ տարել մեծ առավելությամբ: Նրանք լուրջ քայլեր են կատարում պրոֆեսիոնալ ռինգում»,- նշել է մարզիչը:

Ըստ Թորոսյանի՝ բոլորի գերնպատակն էլ 2020 թվականին Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելն է, ինչի ուղղությամբ սկսելու են աշխատել հաջորդ տարվանից:

Սակայն մարզիչը չափազանց դժգոհ է սիրողական բռնցքամարտի վիճակից, հատկապես դա ակնհայտ կերպով երեւաց Հայաստանի առաջնությունից հետո:

«Առաջնությունը չափազանց թույլ էր, շատ բացեր կային: Հայաստանի չեմպիոն դառնալը դեռ ոչինչ չի նշանակում: Միջազգային ասպարեզում նրանք մրցունակ չեն: Մրցակիցների համար հայ բռնցաքմարտիկները հեշտ թիրախ են համարվում: Մինչդեռ մենք շատ ենք ցանկանում վերականգնել  հին ավանդույթները»,- ավելացրել է մարզիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին