Ապրիլ 25, 2024
exclusive
34613 դիտում

Բռնցքամարտիկները կմասնակցեն Վալենսիայի պրոֆեսիոնալ երեկոյին


Նարեկ Աբգարյանը
Նարեկ Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Ավագյանը
Արամ Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Երիցյանը
Գոռ Երիցյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի 24-ին Վալենսիայում կայանալու է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որտեղ Հայաստանը ներկայացնելու են երեք բռնցքամարտիկ:

Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այս օրերին մարզումներ են անցկացնում Օլիմպավանում ու պատրաստվում մենամարտերին:

Ավագյանի մրցակիցը լինելու է Դաթո Նանավան (Վրաստան), Երիցյանինը՝ Համզա Միսաուին (Իսպանիա), իսկ Աբգարյանինը՝ Ջեֆերսոն Վարգասը (Էկվադոր):

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Նարեկ Աբգարյանն ասել է, որ պրոֆեսիոնալ ռինգում սա լինելու է իր 7-րդ մենամարտը:

«Մի քանի հավաքներ ենք ունեցել, այժմ վերջնական պատրաստությունն ենք տեսնում: Արդեն չորս մենամարտ է 8-ռաունդանոց հանդիպումներ եմ անցկացնում, ուսումնասիրել եմ մրցակցիս ոճն ու անելու եմ ամեն ինչ կրկին հաղթանակած վերադառնալու համար»,-ասել է բռնցքամարտիկը:

Նա նաեւ նշել է, որ հաջորդ մենամարտը, ըստ ամենայնի 10-ռաունդանոց, կլինի արդեն 2018 թվականի սկզբին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին