34138 դիտում

Երիտասարդ բռնցքամարտիկներն անհաջող են հանդես եկել ԵԱ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Անթալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի պատվիրակները 1/4 եզրափակչից ավել չեն կարողացել անցնել:

9 մարզիկով մրցավայր մեկնած Դերենիկ Ոսկանյանի հավաքականի կազմում վերջինը պայարը լքել է Էրիկ Թոխյանը, նա 0:5 հաշվով զիջել է հունգարացի Աթիլլա Բեռնաթին:

Ավելի վաղ պարտություններ են կրել Արթուր Բազեյանը (52 կգ), Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Արմեն Մաշակարյանը (60 կգ), Բենիկ Նիկողոսյանը (64 կգ), Տոնի Գալստյանը (69 կգ), Գոռ Նեսիսյանը (75 կգ), Մանուկ Խաչատրյանը (91 կգ) եւ գերծանր քաշային Արման Մնացականյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին