34149 դիտում

Անթալիայի ԵԱ-ում 2 բռնցքամարտիկներ անցել են 1/4 եզրափակիչ


Լուսանկարը` Մեդիամաքս


Անթալիայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի 4 ներկայացուցիչներից երկուսը հաղթանակ են տոնել ու դուրս եկել 1/4 եզրափակիչ:

Տոնի Գալստյանը 69 կգ քաշային կարգում 2-րդ հաղթանակն է տարել, այս անգամ առավելության է հասել մոլդովացի Ահմեդ Կեմորտանի նկատմամբ: 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն իր մեկնարկային մենամարտում հաղթել է Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Բուտրիմիին:

Պարտություն են կրել Արթուր Բազեյանն ու Մանուկ Խաչատրյանը:

Այսօր քառորդ եզրափակչի համար պայքարելու են եւս 4 հայ բռնցքամարտիկներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին