Ապրիլ 20, 2024
34753 դիտում

Անթալիայում ընթացող ԵԱ-ում 2 հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել


Լուսանկարը` Մեդիամաքս


Անթալիայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

Տեղի են ունեցել 1/16 եզրափակչի մենամարտերը: Մեկնարկում Հայաստանի 3 ներկայացուցիչներից 2-ը հաղթել են ու պայքարը կշարունակեն 1/8 փուլում:

 

64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը առավելության է հասել իտալացի Արմանդո Կասամոնիկայի նկատմամբ, իսկ Տոնի Գալստյանը (69 կգ) հաղթել է չեխ Ադամ Տրնչակին:

 

Պարտություն է կրել Արմեն Մաշակարյանը, նա զիջել է իսպանացի Էնրիկե Խոսե Ֆլորենտինո Մեյային:

 

Տոնի Գալստյան այսօր կհանդիպի մոլդովացի Ահմեդ Կեմորտանին: Ռինգ դուրս կգան ու քառորդ եզրափակչի համար կպայքարեն Հայաստանի եւս 3 ներկայացուցիչներ:

 

52 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի իտալացի Ալեսանդրո Ադամը: Էրիկ Թոխյանը (49 կգ) կմրցի բելառուս Ալիակսանդր Բուտրիմի, իսկ Մանուկ Խաչատրյանը (91)՝ թուրք Բերաթ Ակարի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին