exclusive
39832 դիտում

Երիտասարդ բռնցքամարտիկները Թուրքիայում կմասնակցեն ԵԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերի 20-29-ն Անթալիայում կայանալու է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի ընտրանին գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ այսօր Օլիմպավանում կավարտի 12-օրյա ուսումնամարզական հավաքը: Թիմը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 19-ին:

Mediamax Sport-ին մարզիչը հայտնել է ԵԱ-ի մասնակիցների անունները: Թուրքիայում հանդես կգան Էրիկ Թոխյանը (49 կգ), Արթուր Բազեյանը (52 կգ), Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Արմեն Մաշակարյանը (60 կգ), Բենիկ Նիկողոսյանը (64 կգ), Տոնի Գալստյանը (69 կգ), Գոռ Նեսիսյանը (75 կգ), Մանուկ Խաչատրյանը (91 կգ) եւ գերծանր քաշային Արման Մնացականյանը:

«Տղաները լավ պատրաստված են, մինչ այս էլ Ծաղկաձորում ենք մարզվել: Մեդալների ակնկալիքներ, բնականաբար, ունենք, սակայն  առաջնությունը Թուրքիայում է լինելու, իսկ այնտեղ երբեք էլ հեշտ չի լինում մեզ համար»,- ասել է մարզիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին