Ապրիլ 23, 2024
50026 դիտում

Հովհաննիսյանը կոտրած ձեռքով նվաճել է WBC Continental Americas գոտին


Լուսանկարը` Facebook


Ազատ Հովհաննիսյանը WBC Continental Americas գոտու համար մենամարտել է մեքսիկացի Սերխիո Ֆրիասի հետ:

Հայ բռնցքամարտիկը մրցակցին ոչ մի շանս չի տվել, հանդիպման հենց մեկնարկից նա առաջին համարով է գործել ու կարողացել է այդ առավելությունը պահպանել 10 ռաունդների ընթացքում:

Հովհաննիսյանը հաղթել է մրցավարների որոշմամբ 100:90, 100:90, 98:92 հաշվով ու նվաճել գոտին:

«Շատ ուրախ ենք այս կարեւոր գոտին նվաճելու համար: Երկար տարիներ աշխատել եմ այս արդյունքի համար, փաստորեն մեկ ձեռքով եմ այն նվաճել, քանի որ աջս կոտրել եմ մենամարտի ժամանակ, ընթացքում այն սկսել է ուռչել: Ֆրիասը բարդ մրցակից էր, բայց մենք աշխատել ենք նրան հաղթելու համար»,- ասել է Հովհաննիսյանը:

2016-ի հուլիսին Ֆրիասը նոկաուտով հաղթել էր Վիկ Դարչինյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին