Ապրիլ 20, 2024
exclusive
44047 դիտում

Դավիթ Թորոսյան. Ես գոհ եմ Հովհաննես Բաչկովի բրոնզե մեդալից


Լուսանկարը` aiba.org


Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը գոհ է Աշխարհի առաջնությունում նվաճած մեկ բրոնզե մեդալից:

«Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջնությունում հրաշալի հանդես եկավ ու չեմպիոն դարձավ: Գրեթե մեկ ամիս անց նա արդեն Աշխարհի առաջնությունում էր ու հանգստանալու ժամանակ չէր ունեցել: Սակայն Համբուրգում կրկին լավ մենամարտեր անցկացրեց, հաղթեց շատ ուժեղ բռնցքամարտիկների: Ցավոք, զիջեց կուբացուն, որն, իսկապես, ԱԱ-ում հանդես եկող մարզիկների մեջ լավագույններից էր: Մենք գոհ ենք Հովհաննեսի ելույթից, երկար տարիներ բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ում մեդալ չէր նվաճել, եւ նրա հաջողությունն արժանի է գնահատանքի»,- Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թորոսյանը:


Նա նշել է, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Տոնականյանը եւս իրեն վատ չի դրսեւորել: Մեկ հաղթանակ է տարել, սակայն հետո պարտվել է ԱԱ-ի արծաթե մեդալակիր դարձած բռնցքամարտիկին:


«Ուրախ եմ, որ այս ամիսների ընթացքում կարողացել ենք հավաքականի մարզումներում ժամանակակից մոդել ներդնել, ունենք հաջողություններ ու ձգտելու ենք ամեն ինչ ավելի լավը դարձնել»,- եզրափակել է մարզիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին