Ապրիլ 26, 2024
exclusive
34613 դիտում

Ռաֆայել Սիմոնյանի նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում


Լուսանկարը` Սիմոնյանի անձնական արխիվից


Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել Սիմոնյանն անցնող շաբաթ նորամուտը նշեց պրոֆեսիոնալ ռինգում:

Սոչիում կայացած երեկոյի ժամանակ Սիմոնյանը հաղթել է Իվան Լիսիցային (Ուկրաինա)՝ 4-րդ ռաունդում ենթարկելով նրան նոկաուտի:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հայ բռնցքամարտիկն ասել է, որ լավ նախապատրաստական փուլ է անցել՝ վերջին փուլն անցկացնելով Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ:

«Շատ լավ էի պատրաստվել առաջին մենամարտիս, այն, ինչ պլանավորել էինք մարզիչների հետ, կարողացա կատարել: Մրցակիցս փորձառու էր, անցկացրել էր 7 մենամարտ ու հաղթել 5-ում: Անչափ ուրախ եմ, որ կարողացա հաղթանակի հասնել»,- ասել է մարզիկը:

Նա նշել է, որ հաջորդ մենամարտը հնարավոր է կայանա Իսպանիայում, բայց մանրամասները դեռ հայտնի չեն:

«Ես երկար տարիներ Հայաստանի հավաքականի անդամ եմ, ամենաբարձր արդյունքը գրանցել եմ 2015-ին, երբ Նավթային երկրների Աշխարհի գավաթում գրավեցի 2-րդ տեղը: Հաջորդ տարի Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ չեն լինելու, ու ես որոշեցի ուժերս փորձել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Չգիտեմ, թե ինչպես կդասավորվի հետագան, բայց սիրողական ռինգ դժվար վերադառնամ»,- եզրափակել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին