exclusive
28594 դիտում

Նարեկ Աբգարյան. Մրցակցիս հաղթեցի ռինգում ճիշտ աշխատելու շնորհիվ


Լուսանկարը` Punch Boxing Promotions


Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը շարունակում է հաղթական ելույթները պրոֆեսիոնալ ռինգում:

Երեկ երեկոյան հայ բռնցքամարտիկը Սոչիում հաղթանակի է հասել Աչիկո Օդիկաձեի (Վրաստան) նկատմամբ:

 

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Աբգարյանն ասել է, որ մեծ վստահությամբ է մտել ռինգ ու դրա շնորհիվ կարողացել առավելության հասնել:

 

«Թե ֆիզիկապես, թե հոգեպես ես շատ լավ էի պատրաստվել, անչափ վստահ էի իմ ուժերին: Մարտը 8 ռաունդանոց էր, բայց մրցակիցս 5-ից հրաժարվեց շարունակել, չնայած 1-2 ռաունդ լավ դիմադրում էր: Նա ուժեղ բռնցքամարտիկ է, լավ արդյունքներ ունի՝ 12 հաղթանակ ու միայն 3 պարտություն: Բայց երեկ ես ավելի ուժեղ էի, ռինգում ճիշտ էի մտածում ու սառն էի դատում ամեն ինչ»,- խոստովանել է բռնցքամարտիկը:

 

Նա նշել է, որ կամաց-կամաց իրեն լավ է զգում պրոֆեսիոնալ ռինգում, թիմի հետ գոհ են արդյունքներից, ու ճիշտ աշխատանքի շնորհիվ պետք է ավելի կատարելագործվի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին