Ապրիլ 19, 2024
23770 դիտում

Յուբենկն ուզում է առաջինը լինել, ով Աբրահամին կհաղթի նոկաուտով


Լուսանկարը` Sebastian Heger


Արթուր Աբրահամի ու Քրիս Յուբենկ կրտսերի մենամարտին ընդամենը մեկ օր է մնացել:

Լոնդոնում անհամբերությամբ են սպասում «Ուեմբլիում» սուպեր միջին քաշային  կարգում կայանալիք IBO գոտու համար պայքարին:

Յուբբենկը կրկին ցանկություն է հայտնել հաղթել Աբրահամին, այս անգամ՝ նոկաուտով: «Ուզում եմ լինել առաջին բռնցքամարտիկը, ով կկարողանա նրա նկատմամբ այդպիսի առավելության հասնել»,- ասել է նա:

Աբրահամը շատ ուժեղ ու տիտղոսակիր մարզիկների հետ է մրցել, սակայն նոկաուտով պարտություն չի կրել, թեեւ տեխնիկական նոկաուտ իր հաշվին ունի գրանցած:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին