22603 դիտում

Յուբենկը միայն հաղթանակի է տրամադրված Աբրահամի հետ մենամարտում


Լուսանկարը` https://www.thesun.co.uk


Հուլիսին 15-ին Լոնդոնում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտելու են Արթուր Աբրահամն ու Քրիս Յուբենկ կրտսերը:

Բրիտանացի բռնցքամարտիկը չի թերագնահատում Աբրահամին ու գիտի, թե նա ինչի է ընդունակ:

«Արթուրն ուժեղ ու դժվար մրցակից է, ու ես նրա դեմ մենամարտին լրջորեն եմ պատրաստվում: Հավատում եմ իմ ոճին ու չափերին, ես շատ անհարմար եմ լինելու նրա համար: Ուզում եմ լինել առաջինը, ով կկանգնեցնի Աբրահամին: Իսկական կռիվ ենք տալու»,- ասել է Յուբենկը:

Բռնցքամարտիկը նշել է, որ վաղուց է պատրաստվել նման մենամարտի համար ու այն վերջապես կայանալու է՝ երկրպագուներին լավ երեկո նվիրելով:

«Հաղթանակը շատ կարեւոր է ինձ համար, ես կկարողանամ չեմպիոնական գոտու համար մենամարտել: Ինձ պարտություն չեմ կարող թույլ տալ: Ամեն մենամարտում պետք է ապացուցեմ, որ ամեն ինչ իրական է»:

Դիմակայության հաղթողն իրավունք է ստանալու մասնակցելու Մուհամեդ Ալիին նվիրված մրցաշարին, մրցակիցը լինելու է Ավնի Յիլդիրիմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին