Ապրիլ 20, 2024
22400 դիտում

Աբրահամը Լոնդոնում է ու պատրաստվում է հուլիսի 15-ի մենամարտին


Լուսանկարը` Facebook


Հուլիսին 15-ին Արթուր Աբրահամը Լոնդոնի «Ուեմբլի» արենայում մենամարտելու է Քրիս Յուբենկ կրտսերի հետ: Հայ բռնցքամարտիկն արդեն մրցավայրում է ու այնտեղ է պատրաստվելու դիմակայությանը:

Բռնցքամարտիկները  պայքարելու են IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

 

Այդ մենամարտի հաղթողն իրավունք է ստանալու մասնակցելու Մուհամեդ Ալիին նվիրված մրցաշարին, որի սուպեր միջին քաշային կարգում հանդես են գալու նաեւ WBA-ի չեմպիոն Ջորջ Գրոուվսը, Կալլում Սմիթը, Էրիկ Սքոգլունդը, Ջեյմի Կոքսը ու Ռոբ Բրանտը: Աբրահամ-Յուբենկ զույգի հաղթողը հանդիպելու է Ավնի Յիլդիրիմին:

 

«Ես շատ եմ ցանկանում կրկին չեմպիոնական մենամարտեր անցկացնել, դրա համար առաջիկա հանդիպումս չափազանց կարեւոր է: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա կկարողանամ կրկին գոտի նվաճել»,- ավելի վաղ խոստովանել էր բռնցքամարտիկը:



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին