Ապրիլ 23, 2024
27983 դիտում

Աբրահամը ցանկանում է կրկին չեմպիոնական մենամարտեր անցկացնել


Լուսանկարը` Saurland


Արթուր Աբրահամը շարունակում է պատրաստվել հուլիսին 15-ին Լոնդնում կայանալիք Քրիս Յուբենկ կրտսերի հետ մենամարտին:

«Ես շատ եմ ցանկանում կրկին չեմպիոնական մենամարտեր անցկացնել, դրա համար առաջիկա հանդիպումս չափազանց կարեւոր է: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա կկարողանամ կրկին գոտի նվաճել»,- խոստովանել է բռնցքամարտիկը:

Յուբենկն էլ նշել է, որ Աբրահամի դեմ մենամարտն իրեն հնարավորություն կտա ավելի լավ հաստատվել պրոֆեսիոնալ ռինգում. «Աբրահամն ուժեղ ու տիտղոսներ ունեցող մարզիկ է: Նրան հաղթելն անչափ մեծ նվաճում կլինի ինձ համար, քանի որ ցանկանում եմ առաջիկայում ավելի կատարելագործվել ու հանդիպել չեմպիոնների հետ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին