27337 դիտում

Թորոսյան. Ավելի լավ է նվաճել մեկ ոսկե, քան մի քանի այլ մեդալներ


Լուսանկարը` PAN Photo


Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է Աշխարհի առաջնության մասնակցության երկու ուղեգիր:

Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը Համբուրգում կայանալիք ԱԱ-ում ելույթ կունենան մի քանի օր առաջ ԵԱ չեմպիոն դարձած Հովհաննես Բաչկովն ու քառորդ եզրափակիչ հասած Կարեն Տոնականյանը:

«ԱԱ-ին մասնակցելու իրավունք ստանում էին այն բռնցքամարտիկները, ովքեր հասնում էին մինչեւ 1/8 եզրափակիչ: Մեր ֆեդերացիան կփորձի դիմել EUBC, որպեսզի այդ իրավունքը ստանա նաեւ Նարեկ Մանասյանը, ով հիանալի մենամարտ անցկացրեց, սակայն մրցավարները սխալ դատեցին ու նրան զրկեցին հաղթանակից: Եթե ստցավեց, ապա Նարեկն էլ կմասնակցի ԱԱ-ին»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Նա գոհ է իր թիմի ելույթից, գտնում է, որ ավելի լավ է նվաճել մեկ ոսկե, քան մի քանի արծաթե ու բրոնզե մեդալներ: Ըստ նրա՝ թիմն իր առջեւ դրված խնդիր կատարել է:

Այժմ տղաները պետք է պատրաստվեն Աշխարհի առաջնությանը: Մինչ այդ նախատեսվում է երկու հավաք անցկացնել:

«Շատ սխալ օրացույց է կազմված: Եվրոպայի առաջնությունից երկու ամիս հետո կայանալու է ԱԱ-ն, այն դեպքում, երբ մարզիկները պետք է մի փոքր հանգստանային: Սա ես միայն մեր բռնցքամարտիկների համար չեմ ասում, ԵԱ-ին մասնակցած բոլոր մարզիկներն էլ ունեն այս խնդիրը»,- ավելացրել է նա:

Հավաքականի մյուս անդամներ Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանն էլ պատրաստվելու են օգոստոսի 4-ին Սոչիում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյին: Աբգարյանն ու Ավագյանն ունենալու են 8-ռունդանոց, իսկ Երիցյանը՝ 6-ռաունդանոց մենամարտ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին