30208 դիտում

Հովհաննես Բաչկով. ԵԱ-ի չեմպիոն դառնալն իմ նպատակներից մեկն էր


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն Հովհաննես Բաչկովն անչափ ուրախ է ու հպարտ, որ 7 տարվա ընդմիջումից հետո կարողացել է ոսկե մեդալ նվաճել Հայաստանի համար:

«Այսքան տարի ես բռնցքամարտի մեջ եմ ու միշտ պայքարել եմ մեդալների համար: Տարբեր պատճառներով խոշոր առաջնություններում վերջին պահին բաց էի թողնում հաղթանակը, սակայն այս անգամ այլ էր: Ես շատ լավ էի պատրաստվել, մարզավիճակս անթերի էր, մրցավարներն էլ արդար էին դատում մենամարտերս: Արդյունքում, դարձա Եվրոպայի չեմպիոն, ինչն իմ նպատակներից մեկն էր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է բռնցքամարտիկը:

Բաչկովն այս հաղթանակի համար շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են իր հետ, օգնել են ճիշտ մոտենալ մրցումներին. «Կցանկանայի առանձնացնել Խարկովի հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր ողջ մրցաշարի ընթացքում մեզ հետ են եղել, աջակցել են անընդհատ: Մենք այնտեղ կարծես տանը լինեինք»:

Մարզիկը նշել է, որ իր առաջիկա նպատակն Աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալն է: Այն կայանալու է օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը Համբուրգում. «Ես միշտ էլ համոզված եմ եղել, որ պետք է հաջողության հասնեմ ԵԱ-ում կամ ԱԱ-ում, նոր սկսեմ մենամարտեր վարել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Առանց մեդալի չէի թողնի սիրողականը, քանի որ իմ այսքան տարիների աշխատանքը պարզապես ջուրը կընկներ: Իսկ պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մտադրություն ունեմ, սակայն դա կլինի Աշխարհի առաջնությունից հետո միայն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին