Ապրիլ 25, 2024
25338 դիտում

Գեւորգյան. ԵԱ-ի ոսկե մեդալը Բաչկովի երկարատեւ աշխատանքի արդյունքն է


Լուսանկարը` eubcboxing.org


Հունիսի 15-24-ը Խարկովում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայստանի բռնցքամարտի հավաքականին հաջողվել է նվաճել մեկ մեդալ: Եվրոպայի չեմպիոն է դարձել Հովհաննես Բաչկովը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը նշել է, որ թիմը լավ պատրաստված էր մեկնել Խարկով, ինչի վառ արդյունքը բռնցքամարտիկների տպավորիչ ելույթներն էին:

«Հաջողության հասնելու մեծ շանսեր ուներ նաեւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, սակայն մրցավարների կասկածելի որոշումների արդյունքում հաղթանակը շնորհվեց մրցակցին՝ Եվրոպայի, Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Եվգենի Տիշչենկոյին: Համոզված եմ, որ Մանասյանի հաղթանակները դեռ առջեւում են»,- Գեւորգյանի խոսքերն է մեջբերում բռնցքմարտի ֆեդերացիան: 

Նա շնորհավորել է Բաչկովին, մարզչական շտաբին ու հայերին ոսկե մեդալ նվաճելու առթիվ: Գեւորգյանն ուրախ է, որ 7-ամյա ընդմիջումից հետո Եվրոպայի առաջնությունում հաջողվեց կրկին մեդալ ունենալ.

«Բաչկովը մեր փորձառու բռնցքամարտիկներից է, բայց ամեն անգամ վերջին պահին ինչ-որ բան նրան խանգարում էր հաջողության հասնել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններում: Այս հաղթանակը մեր մարզիկի երկարատեւ ու քրտնաջան, ինչպես նաեւ ֆեդերացիայի հետեւողական աշխատանքի արդյունքն է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին