Խարկովում այսօր ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ Հայաստանի հավաքականից միայն Հովհաննես Բաչկովն էր հասել:
Մինչեւ 64 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար նա պայքարեց անգլիացի Լյուկ Մակկորմեկի հետ:
Գյումրեցի բռնցքամարտիկը իրեն հատուկ ագրեսիվ ու համարձակ ոճով անցկացրեց նաեւ եզրափակիչը:
Ինչպես եւ կիսաեզրափակչում, այսօր էլ Բաչկովն առաջին ռաունդում մրցակցին ծանոթանալուց հետո, 2-րդում ակտիվ գործողությունների դիմեց: Նա Մակկորմեկին համարյա հանգստանալու հնարավորություն չտվեց:
3-րդում էլ Օլիմպիական խաղերի հայ մասնակիցն իր բարձրության վրա էր, թեեւ մի քանի հարվածներ ամեն դեպքում բաց թողեց, բայց մենամարտի վերջնամասում կրկին իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը: Մրցավարների որոշմամբ Բաչկովը հաղթեց 5:0 հաշվով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: