26322 դիտում

Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջնության եզրափակչում է


Լուսանկարը` english.ahram.org.eg


Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովը դուրս է եկել եզրափակիչ ու վաղը կպայքարի ոսկե մեդալի համար:

Մինչեւ 64 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում նա մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Մաթեուս Թոմաս Պոլսկիի հետ:

Օլիմպիական խաղերի հայ մասնակիցը գեղեցիկ ու վստահ մենամարտ է անցկացրել: Նա ակտիվ է եղել բոլոր 3 ռաունդներում էլ ու կարողացել դիպուկ հարվածներ հասցնել մրցակցին:

Հատկապես համառ պայքար է ծավալվել 3-րդ որոշիչ ռաունդում, 2 բռնցքամարտիկներն էլ փորձում էին չզիջել, երկուստեք հարվածները հաջորդում էին իրար, սակայն Բաչկովն ավելի վստահ է եղել ու հաղթել 5:0 հաշվով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին