Ապրիլ 25, 2024
19356 դիտում

Կարո Մուրատը hուլիսի 1-ին մենամարտելու է Դոմինիկ Բեզելի հետ


Լուսանկարը` worldboxingnews.net


Հուլիսի 1-ին Դրեզդենում Կարո Մուրատը մենամարտ է անցկացնելու պարտություն չունեցող Դոմինիկ Բեզելի հետ:

Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկերի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կրքերը բավականին թեժացել են ու ամեն ինչ համարյա հարվածների է հասել: Երկուսն էլ վստահ են եղել, որ հենց իրենք են հաղթելու:

«Ես գիտեմ, որ առավելություն ունեմ: Դոմինիկը չի հաղթել այնպիսի բռնցքամարտիկների, որոնց ես եմ պարտության մատնել: Նա 12 ռաունդ ունի ինձ հաղթելու համար, սակայն կարծում եմ սխալ որոշում է կայացրել, որ հենց ինձ է մրցակից ընտրել: Դոմինիկը գերագնահատել է իրեն, բայց ես մարզիկ եմ ու հարգում եմ ցանկացած մրցակցի»,- ասել է Մուրատը:

Բեզելն էլ նշել է, որ Մուրատը 8-րդ ռաունդից հետո չի կարողանա ոտքի վրա կանգնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին