Ապրիլ 25, 2024
19611 դիտում

Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի 1/4 եզրափակչում է


Լուսանկարը` Մեդիամաքս


Խարկովում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնութունում Հովհաննես Բաչկովը դուրս է եկել 1/4 եզրափակիչ:

Մինչեւ 64 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում նա հաղթել է Դմիտրի Գալագոտին (Մոլդովա):

Որակավորման փուլում այսօր հանդես է գալու Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), նրա մրցակիցը Յահուենի Կարմիլչիկն (Բելառուս) է:

Գուրգեն Հովհաննիսյանն (+91 կգ) ուժերն է չափելու Միհայի Նիստորի (Ռումինիա), Նարեկ Աբգարյանը (52 կգ)՝  Գաբրիել Էսկոբարի (Իսպանիա), իսկ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ)՝ Սերգեյ Սոբիլինսկու (Ռուսաստան) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին