Ապրիլ 24, 2024
18656 դիտում

ԵԱ-ում այսօր հանդես է գալու 5 հայ բռնցքամարտիկ


Լուսանկարը` Մեդիամաքս


Խարկովում այսօր Եվրոպայի բռնցքամարտի առաջնութունում ելույթ է ունենալու Հայաստանի հավաքականի 5 անդամ:

Որակավորման փուլում հանդես է գալու Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), որի մրցակիցը Յահուենի Կարմիլչիկն (Բելառուս) է:

Հովհաննես Բաչկովը (64 կգ) մրցելու է Դմիտրի Գալագոտի (Մոլդովա), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ)՝ Միհայի Նիստորի (Ռումինիա), Նարեկ Աբգարյանն (52 կգ) ուժերը կչափի Գաբրիել Էսկոբարի (Իսպանիա), իսկ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ)՝ Սերգեյ Սոբիլինսկու (Ռուսաստան) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին