Ապրիլ 25, 2024
13287 դիտում

Հայտնի է ԵԱ-ում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Երեւանում պատրաստվում է հունիսի 15-25-ը Խարկովում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ինչպես հայտնում ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը թիմի կազմում ընդգրկել է 8 բռնցքամարտիկի:

ԵԱ-ում ելույթ կունենան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Գոռ Երիցյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Նարեկ Մանասյանն (91 կգ) ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին