Ապրիլ 19, 2024
9645 դիտում

Միայն մեկ հաղթող է լինելու ու դա ես եմ. Աբրահամի ու Կրասնիքիի կարծիքները


Արթուր Աբրահամը
Արթուր Աբրահամը

Լուսանկարը` Facebook


WBO վարկածով Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Կրասնիքին ապրիլի 22-ի մենամարտից առաջ եզրափակիչ մամուլի ասուլիսով են հանդես եկել:

Երկու բռնցքամարտիկներն էլ մարտական են տրամադրված ու համոզված իրենց հաղթանակին: Թեեւ ասուլիսի ժամանակ նրանք քիչ են խոսել, բայց մի քանի դիպուկ արտահայտություններ հնարավոր է եղել առանձնացնել:

Արթուր Աբրահամ

Ես երբեք էլ շատ չեմ խոսում, սիրում եմ գործով ցույց տալ անելիքս: Ռինգում կտեսնեք, թե ինչպես եմ մարզվել ու պատրաստվել այս մենամարտին: Հիմա միայն դրա վրա եմ կենտրոնացած: Երկուսս էլ լավ մարզավիճակում ենք: Երկրպագուները կարող են անհամբերությամբ սպասել այդ դիմակայությանը: Կարեւոր չէ, թե ով է մրցակիցս, ես միեւնույն է հաղթելու եմ նրան: Ուզում եմ հաղթել ու կհաղթեմ:

Ռոբին Կրասնիքի

Ես շատ եմ հարգում Աբրահամին, նա մեծ անուն ունի ու շատ բաների է հասել: Բայց ռինգում միայն մեկ հաղթող է լինելու: Երկար ու տքնաջան մարզվել եմ երազանքս կյանքի կոչելու համար: Ինչպես միշտ նվիրված ու կարգապահ եմ եղել: Այն ամենն, ինչ արել եմ վերջին 6 ամիսների ընթացքում, կտեսնեք կիրակի օրը ռինգում: Պարգեւս լինելու է մաքուր հաղթանակն ու չեմպիոնական մենամարտը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին