Ապրիլ 20, 2024
7981 դիտում

Արթուր Աբրահամը համոզված է, որ հաղթելու է ապրիլի 22-ի մենամարտում


Լուսանկարը` thueringen24.de


Արթուր Աբրահամը ապրիլի 22-ին գերմանական Էրֆրուտ քաղաքում մենամարտելու է Ռոբին Կրասնիքի (Գերմանիա) հետ:

Այսօր կայացել է բռնցքամարտիկների համատեղ մամուլի ասուլիսը:

«Ես հաղթելու եմ այդ մենամարտում»,- վստահորեն ասել է Աբրահամը:

Հայ բռնցքամարտիկի մրցակիցը, որը 7 տարով փոքր է նրանից, կանխատեսումներ չի արել, սակայն նշել է, որ պայքարելու է մինչեւ վերջ:

Կրասնիքին մենամարտին պատրաստվել է Էրֆրուտում՝ նոր մարզչի գլխավորությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին