exclusive
9553 դիտում

Թորոսյանը սպասում էր, որ բռնցքամարտիկները կվերադառնան մեդալներով


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը սպասում էր, որ թիմը Թբիլիսիի միջազգային մրցաշարից կվերադառնա մեդալներով:

«8 մասնակցից 7-ը մեդալակիր է դարձել, կարծում եմ, որ լավ արդյունք է: Սա մեր նախապատրաստական աշխատանքի մի մասն էր, որը տղաները լավ կատարեցին: Հիմա ուսումնամարզական հավաքի չենք, սակայն միասին ենք մարզվում»,- Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թորոսյանը:

Նա նշել է, որ մինչ Եվրոպայի առաջնություն, որը կկայանա հունիսին, Լեհաստանում համատեղ ուսումնամարզական հավաքի կմասնակցեն, ապա կունենան նաեւ միջազգային մրցաշար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին