Ապրիլ 25, 2024
7891 դիտում

Թբիլիսիում հայ բռնցքամարտիկները 7 մեդալ են նվաճել


Լուսանկարը` Մեդիամաքս


Թբիլիսիում կայացած Դավիդ Կվաչաձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 3 ոսկե, 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալներ:

Ոսկե մեդալակիրներ են դարձել Վահե Բադալյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովն (64 կգ) ու Արման Դարչինյանը (75 կգ):

 

49 կգ քաշային Գասպար Բաբախանյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եզրափակչում պարտվել են ու նվաճել արծաթե մեդալ: Հրայր Շահվերդյանն (60 կգ) ու Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) կանգնել են պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին