Ապրիլ 24, 2024
9060 դիտում

Ազատ Հովհաննիսյանը նոկաուտով տոնել է 5-րդ անընդմեջ հաղթանակը


Լուսանկարը` Facebook


Կալիֆորնիայի Fantasy Springs Casino-ում այս գիշեր բռնցքամարտի երեկո է եղել: Ռինգ է դուրս եկել նաեւ հայազգի բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը:

Նա նոկաուտով 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել: Հայ բռնցքամարտիկը 8-րդ ռաունդում գետնին է  տապալել մեքսիկացի Դիուհլ Օլգուին:

«Մենք սպասում էինք, որ մրցակիցը հուժկու հարվածներով աչքի կընկնի, այդպես էլ եղավ: Սակայն հիանալի նախապատրաստական շրջան եմ անցել, ուժեղ սպարինգ մրցակիցներ ունեցել: Կարողացանք հասնել մեր նպատակին ու հաղթել»,- մենամարտից հետո խոստովանել է Հովհաննիսյանը:

Նա պրոֆեսիոնալ ռինգում արդեն 13 մենամարտ է անցկացրել ու տոնել 11-րդ հաղթանակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին