Ապրիլ 26, 2024
exclusive
5622 դիտում

Դավիթ Թորոսյան. Երիտասարդական ԵԱ-ում կարող էինք ավելին անել


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը կարծում է, որ մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում թիմը կարող էր ավելի լավ հանդես գալ:

«ԵԱ-ում մենք ունեցանք երկու բորնզե մեդալ՝ Արթուր Հովհաննիսյանն ու Նարեկ Մանասյանը: Նրանք երկուսն էլ կարող էին առաջին տեղը գրավել: Չեմ ուզում ողջ մեղքը գցել մրցավարների վրա, սակայն կիսաեզրափակիչ մենամարտերում նրանք ակնհայտորեն սխալ դատեցին: Շատերն են տեսել հանդիպումները, պարզապես աններելի են մրցավարական այդպիսի բացթողումները»,- Mediamax Sport-ի թղթակցին ասել է Թորոսյանը:

Նա նշել է, որ թիմի տղաներն իրենց հնարավորությունների շատ քիչ մասն են օգտագործել: Պատճառը փորձի պակասությունն է, ինչն իրենք կաշխատեն վերացնել շատ մրցաշարի մասնակցելու միջոցով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին