Ապրիլ 25, 2024
6353 դիտում

Պավլյուկովի մրցաշարում Հայաստանը նվաճել է երկու մեդալ


Լուսանկարը` Մեդիամաքս


Անապայում ավարտվել է Նիկոլայ Պավլյուկովի հուշամրցաշարը, որտեղ հանդես են եկել երիտասարդ բռնցքամարտիկները:

Հայաստանի հավաքականը կարողացել է նվաճել երկու բրոնզե մեդալ: Պատվոհարթակի երրորդ աստիճանին են կանգնել մինչեւ 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Արման Մնացականյանը։

Մրցաշարում հանդես է եկել Հայաստանի ընտրանու վեց բռնցքամարտիկ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին