6993 դիտում

Բռնցքամարտի ԵԱ-ում Հայաստանը նվաճեց երկու բրոնզե մեդալ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բռնցքամարտի առաջնությունում այսօր ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչ:

Մինչեւ 49 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Արթուր Հովհաննիսյանը: Կիսաեզրափակչում Հովհաննիսյանը հանդիպել է Էրիկ Հորնին (Անգլիա) ու պարտություն կրել՝ ելույթն ավարտելով 3-րդ հորիզոնականում:

Նարեկ Մանասյանը (91 կգ) ուժերն է չափել Պոլ Օմբայի (Ֆրանսիա) հետ: Մանասյանը եւս չի կարողացել հաղթահարել այս փուլի արգելքն ու դուրս գալ եզրափակիչ: Նա նվաճել է Հայաստանի երկրորդ բրոնզե մեդալը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am