5425 դիտում

Հովհաննես Դանիելյանը Chemistry Cup-ում 2-րդ տեղն է զբաղեցրել


Լուսանկարը` Մեդիամաքս


Հովհաննես Դանիելյանը Գերմանիայի Հալե քաղաքում կայացած բռնցքամարտի Chemistry Cup միջազգային մրցաշարում 2-րդ տեղն է զբաղեցրել:

Մինչեւ 49 կգ քաշային կարգի եզրափակչում հայ բռնցքամարտիկը հանդիպել է էկվադորցի Կառլոս Քուպոյի հետ: Դանիելյանը 0:5 հաշվով պարտություն է կրել ու բավարարվել արծաթե մեդալով:

 

Մրցաշարում նա մեկնարկել է կիսաեզրափակչում ու մեկ հաղթանակ տոնել:

 

Chemistry Cup-ում Հայաստանը ներկայացրել են երեք բռնցքամարտիկներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին