8477 դիտում

Հայերի հաղթանակները Ռումինիայում եւ Գերմանիայում


Լուսանկարը` Մեդիամաքս


Ռումինական Բրաիլա քաղաքում շարունակվում է Եվրոպայի բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների առաջնությունը:

Երեկ Հայաստանի հավաքականից հաղթանակ է տարել երկու բռնցքամարտիկ: Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) եւ Նարեկ Մանասյանը (91 կգ) առավելության են հասել մրցակիցների նկատմամբ ու անցել են քառորդ եզրափակիչ:


Այսօր 1/8 փուլում պայքարելու են Ալեն Դանիելյանն (56 կգ) ու Հրայր Շահվերդյանը (60 կգ):


Հայաստանի մեծահասկաների հավաքականի անդամներից էլ Գերմանիայի Հալե քաղաքում ընթացող Chemistry Cup մրցաշարում պայքարը շարունակում է միայն Հովհաննես Դանիելյանը (49 կգ):


Նա կիսաեզրափակչում հաղթանակ է տարել ու մտել եզրափակիչ: Մենամարտը կայանալու է այսօր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին