6557 դիտում

Աբրահամ. Պետք է հնարավորինս շուտ նորից Աշխարհի չեմպիոն դառնամ



Ապրիլի 22-ին գերմանական Էրֆրուտ քաղաքում Արթուր Աբրահամը մենամարտելու է Ռոբին Կրասնիքի (Գերմանիա) հետ:

Բռնցքամարտիկը մարտականորեն է տրամադրված այդ դիմակայությանն ու հավատում է, որ կարողանալու է հաղթանակի հասնել:

«Ես գիտեմ Արթուրի անցած ճանապարհն ու հարգում եմ նրան, սակայն այդ մենամարտում ես եմ հաղթելու: Երազում եմ չեմպիոնի կոչման համար, մոտիվացված եմ ու պատրաստվում եմ այդ երեկոյին: Միայն մեկ տարբերակ եմ տեսնում՝ պարտության մատնել Աբրահամին»,- ասել է բռնցքամարտիկը:

Իր ուժերին վստահ է նաեւ Աբրահամը: Նա եւս հայտնել է, որ գլխում միայն հաղթանակի մասին մտքեր են պտտվում ու հենց այնպես հեշտությամբ չի հանձնվի.

«Պետք է որքան հնարավոր է շուտ նորից Աշխարհի չեմպիոն դառնամ: Այնուհետեւ մեկ տարվա ընթացքում հրաժեշտ կտամ բռնցքամարտին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին