Ապրիլ 26, 2024
5214 դիտում

Chemistry cup-ում հայ բռնցքամարտիկը մեկնարկել է հաղթանակով


Լուսանկարը` Մեդիամաքս


Գերմանիայի Հալե քաղաքում մեկնարկել է Chemistry cup միջազգային մրցաշարը, որին Հայաստանը մասնակցում է 3 մարզիկով:

Մինչեւ 69 կգ քաշային Գոռ Երիցյանը հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկին ու դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 

 

Այսօր ռինգ դուրս կգան 2 հայ բռնցքամարտիկներ: Երիցյանը կանցկացնի իր 2-րդ մենամարտը, իսկ 81 կգ քաշային Վազգեն Շահվերդյանը մեկնարկային մենամարտում կպայքարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար: 

 

49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը պայքարը կսկսի կիսաեզրափակչից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին