Ապրիլ 19, 2024
6324 դիտում

Մ-22 տ. ԵԱ-ում հանդես կգա 7 հայ բռնցքամարտիկ


Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչեւ 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հանդես է գալու Հայաստանի 7 մարզիկ:

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Ռումինիայի Բրաիլա քաղաք հավաքականը մեկնելու է Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ:

ԵԱ-ում հանդես են գալու Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Ալեն Դանիելյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արմեն Մինասյանը (75 կգ), Նարեկ Մանասյանն (91 կգ) ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Եվրոպայի առաջնությունն ընթանալու է մարտի 13-22-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին