Ապրիլ 16, 2024
exclusive
5346 դիտում

Բաչկով. Պատրաստ էի թեժ մրցակցությանն ու ուժեղ մրցակիցներին


Լուսանկարը` Մեդիամաքս


9 բռնցքամարտիկով Սոֆիայի Ստրանջա միջազգային մրցաշարին մասնակցած Հայաստանի հավաքականի կազմում միայն Հովհաննես Բաչկովին է հաջողվել մեդալ նվաճել: Նա մինչեւ 64 կգ քաշային կարգում հաղթող է դարձել:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Բաչկովն ասել է, որ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո քաղցած գայլի պես է վերադարձել ռինգ:

«Շատ լավ նախապատրաստական շրջան եմ անցել, դրա շնորհիվ էլ կարողացել եմ հաղթահարել թեժ մրցակցությունը: Մրցակիցներս, իսկապես, ուժեղ էին: Հաղթանակները երբեք էլ հեշտ չեն տրվում, բայց ես պատրաստ էի այս մրցաշարին»,- ասել է նա:

Բռնցքամարտիկը փորձելու է առաջիկայում էլ պահել լավ մարզավիճակն ու իրեն նման կերպ դրսեւորել նաեւ սպասվող միջազգային մրցումներում ու Եվրոպայի առաջնությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին