Ապրիլ 20, 2024
4218 դիտում

Ստրանջա. Հովհաննես Բաչկովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ


Լուսանկարը` Mediamax


Սոֆիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում տեղի են ունեցել քառորդ եզրափակչի մենամարտերը:

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ Թայլանդը ներկայացնող Մաշուկ Վուտիչային ու ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

 

Գերծանր քաշային Դավիթ Չելոյանը պարտություն է կրել: Պայքարը լքել են նաեւ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, նրանք զիջել են Անգլիան ներկայացնող բռնցքամարտիկներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին