Ապրիլ 20, 2024
2465 դիտում

Ստրանջայի մրցաշարի 1-ին օրը հանդես կգան 5 հայ բռնցքամարտիկներ


Լուսանկարը` Մեդիամաքս


Սոֆիայում այսօր մեկնարկող Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր ելույթ են ունենալու միանգամից 5 հայ բռնցքամարտիկներ:

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/16 եզրափակչում մրցելու է Թայպեն ներկայացնող Պան Հունգ-Մինի հետ: Մյուս մարզիկները ելույթը սկսելու են 1/8 եզրափակչից:

Արման Դարչինյանը (75 կգ) մրցելու է անգլիացի մրցակցի հետ: Մյուս 3 բռնցքամարտիկներին` Վահե Բադալյանին (56 կգ), Արսեն Հայրապետյանին (81 կգ) եւ Հենրիխ Սարգսյանին (91 կգ)  բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչները:

Մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են 9 բռնցքամարտիկներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին