Սոֆիայում այսօր մեկնարկող Ստրանջայի միջազգային մրցաշարում այսօր ելույթ են ունենալու միանգամից 5 հայ բռնցքամարտիկներ:
64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/16 եզրափակչում մրցելու է Թայպեն ներկայացնող Պան Հունգ-Մինի հետ: Մյուս մարզիկները ելույթը սկսելու են 1/8 եզրափակչից:
Արման Դարչինյանը (75 կգ) մրցելու է անգլիացի մրցակցի հետ: Մյուս 3 բռնցքամարտիկներին` Վահե Բադալյանին (56 կգ), Արսեն Հայրապետյանին (81 կգ) եւ Հենրիխ Սարգսյանին (91 կգ) բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչները:
Մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են 9 բռնցքամարտիկներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: